Փորձ 1. Ցինկի քլորիդի (կամ սուլֆատի) ստացումը` տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի (կամ նոսր ծծմբական թթվի) փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ), եթե փորձի համար վերցրել եք 6,5 գ մետաղ:
Փորձ 2. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ: