Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։
ՍԱՀՄԱՆՈՒՄԸ `
Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այնմիացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլտարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ `
Օքսիդնեռրը դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների։Ըստ բաղադրության`
Մետաղների օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդներ
Ըստ քիմիական հատկությունների օքսիդները բաժանվում են 4 հիմնական դասերի՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
Հիմնային օքսիդներ
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքերեն:Հիմնային օքսիդների օրինակներ են ` Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն։Եթե օքսիդառաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որըցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպեսկանոն հիմնային է:
Թթվային օքսիդներ
Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:Կամ` թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներեն։Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն ևառավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:
Ամֆոտեր կամ երկդիմի օքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում եներկդիմի(ամֆոտեր):Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղականհատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է: .Երկդիմի(ամֆոտեր) օքսիդներ՝ են BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:
Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չենփոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներիօրինակներ են` N2O,NO,CO,SiO և այլն։
Օքսիդների ստացման եղանակները
թթվածնի հետ պարզ և բարդ նյութերը փոխազդելիս
C+Օ2=CO2
4Al+3O2=2Al2O3
2ZnS+3O2=2ZnO+2SO2
թթվածին պարունակող բարդ նյութերի ` տաքացման պայմաններում քայքայվելիս
Mg(OH)2=MgO+H2O
CaCO3=CaO+CO2
H2SiO3=SiO2+H2O
աղի ու թթվի փոխազդեցությունից.
Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2O
K2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O
Մետաղի ու օքսիդի փոխազդեցությունից
2 Al + Fe2O3 = Al2O3 + 2 Fe
Կիրառությունը`
Օքսիդների կազմի մեջ են մտնում այնպիսի միացություններ, որոնք լայնորեն տարածված եներկրագնդում օրինակ ավազը, ջուրը։ Ավազը օգտագործվում է շինարարության մեջ, ինչպեսնաև ապակու , խեցու և մի շարք այլ արտադրություններում։Մեծ կիրառությու ունի չհանգածկիրը (կալցիումի օքսիդը)։ Այն օգտագործվում է գյուղատնտեսությն և շինարարության մեջ։Ֆոսֆորի հնգավալենտ օքսիդը , ջրազրկող նյութ է. այն կլանում է ջուրը։Ածխածինիքառավալենտ օքսիդը կրառվում է ոգելից (շամպայնը) և ոչ ոգելից (լիմոնադ, հանքային ջրեր) խմիչքներ գազավորելիս, իսկ պինդ օքսիդը կամ ինչպես ասում են չոր սառույցը` սննդիարդյունաբերությունում,բժշկության մեջ և այլն։ Որոշ օքսիդներ հանդիսանում են թանկարժեքքարերի հումք։
Օքսիդների քիմիական հատկություններ
Հիմնային օքսիդներին բնորոշ է թթուների, թթվային օքսիդներին ` ալկալիների, իսկ երկդիմիօքսիդներին ` և՛ ալակալիների, և՛ թթուների հետ փոխազդեցությունը` բոլոր դեպքերում աղ ևջուր առաջացնելով։
Հիդրատացման ռեակցիա է անվանվում այնպիսի միացման ռեակցիան, որի երկուելանյութերից մեկը ջուրն է։
Օքսիդների ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում հիմնային և երկդիմի օքսիդները, որպես կանոն, պինդ նյութերեն, տարբեր գույների ` սպիտակ, սև, մուգ դարչնագուն, մուգ կանաչ և այլն։Հիմնայինօքսիդները լավ են լուծվում ջրում կամ այլ կերպ ասած փոխազդում ջրի հետ ու առաջացնումալկալի։Երկդիմի օքսիդները ջրում գործնակաանում անլուծելի են կամ ջրի հետ չենփոխազդում։։ Թթվային օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել և՛ պինդվիճակում, և՛ հեղոուկ վիճակում։դրանք կարող են լինել անգույն կամ ամենատարբեր գույներով։ Անտարբեր օքսիդները ջրում նույնպես գործնականորեն անլուծելի գազեր են: