Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քնի պարալիզ

Քնի պարալիզ, վիճակ, երբ արթնանալիս կամ քնելիս մարդը գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել կամ խոսել։ Նոպայի ընթացքում կարող են դիտվել հալուցինացիաներ (լսում, զգում և տեսնում են այնպիսի բաներ որոնք չկան), ինչը վախի առաջացման պատճառ է դառնում։ Նոպան սովորաբար տևում է մի քանի րոպե, բայց կարող է լինել կրկնվող։

Կարող է առաջանալ առողջ մարդկանց մոտ, որոնք չունեն այլ հիվանդություններ, նարկոլեպսիա ունեցողների մոտ կամ սպեցիֆիկ գենետիկ փոփոխությունների արդյունքում: Անքնությունը, ատոնիկ նոպան (մկանային տոնուսի լրիվ կորուստ), հիպոկալեմիկ պարալիզը (արյան մեջ կալիումի մակարդակի իջեցման պատճառով զարգանում է մկանային թուլություն կամ պարալիզ), հոգեբանական սթրեսը կամ ոչ նորմալ քնի ցիկլը կարող են հրահրել քնի պարալիզի առաջացմանը: Ենթադրվում է, որ այս վիճակի զարգացման հիմքում արագ քնի խանգարումն է: Ախտորոշման ժամանակ հիմնվում են քնի պարալիզ ունեցող մարդու նկարագրությունների վրա:

Քնի պարալիզի բուժման տարբերակները լավ ուսումնասիրված չեն:Մարդկանց բացատրում են, որ դա լուրջ և վտանգավոր վիճակ չէ: Որպես բուժման մեթոդ քնի հիգիենայի պահպանումն է անտիդեպրեսանտների նշանակումը:

Մարդկանց 8ից 50%-ի մոտ լինում է քնի պարալիզ։ 5%-ն ունենում է կանոնավոր նոպաներ:Տղամարդկանց և կանանց մոտ այս վիճակը հանդիպում է նույն հաճախականությամբ:Քնի պարալիզը նկարագրվել է մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում: Ենթադրվում է, որ այլմոլորակայինների կողմից առևանգումների և այլ պարանորմալ իրադարձությունների մասին պատմությունների հիմքում քնի պարալիչի ժամանակ դիտվող հալյուցինացիաներն են:

Նշաններ և ախտանշաններ

Քնի պարալիչի հիմնական ախտանշանն է արթնանալու ընթացքում շարժվելու անկարողությունը:

Երևակայական ձայները (շշնջոցներ, լաց), ուժգին էմոցիաները, վախը, տագնապը, թռչելու զգացողությունը, թմրածությունը, ծակծկոցը ուղեկցում են պարալիչիչն: Մարդկանց թվում է ինչ որ մեկը փորձում է իրենց քաշելով հանել անկողնուց:

Դիտվում են հալյուցինացիաներ, որտեղ մարդուն թվում է, որ ինչ-որ գերբնական արարած վախեցնում կամ փորձում է խեղդել իրենց: Սա ուղեկցվում է կրծքավանդակում ճնշման զգացողությամբ և շնխառության վատացմամբ: Թվում է թէ ստվերում կամ պատուհանի հետևում գտնվող ինչ-որ մեկը փորձում է մտնել սենյակ։ Հալյուցինցիաների ընթացքում երևացող կերպարները, լսվող ձայները պայմանավորված են վախով, REM-ով (արագ քնի ֆազա) պայմանավորված սեքսուալ դրդվածությամբ, սոմատիկ դրդվածությամբ:

Քնի պարալիչիչի ժամանակ դիտվող հոգեբանական ախտանշաններն են վախն ու անհանգստությունը (պայմանավորված հարձակվող երևակայական կերպարով): Զարգանում է «պայքարել կամ փախչել» ռեակցիան և տագնապային դրդվածություն: Երբ մարդը փորձում է «փախչել» պարալիչից սոմատիկ ախտանշաններն ու դրդվածությունը սրվում են: Շարժողական ֆունկցիայի բացակայությունը հանգեցնում է մարմնում ճնշման զգացողության, վերջույթներում ցավի և սպազմի զարգացման:

Պաթոֆիզիոլոգիա

Կան քնի պարալիչի զարգացման պատճառների մասին թեորիաներ, բայց պաթոֆիզիոլոգիան ամբողջությամբ պարզաբանված չէ։ Համաձայն այդ թեորիաներից մեկի քնի պարալիչը պարոսոմնիա է (քնի խանգարում), որն առաջանում է արագ քնի ֆազայի և սոմատիկ նյարդային համակարգի ակտիվության խանգարման հետևանքով։ Պոլիսոմնոգրաֆիայով (PSG- քնի հետազոտության համար նախատեսված համակարգչային սարք) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պարալիչ ունեցող մարդկանց մոտ արագ քնի ֆազան ավելի կարճ է, քան այն մարդկանց մոտ, որոնց մոտ չի դիտվում քնի պարալիչ։ Պոլիսոմնոգրաֆիան հաստատում է այն ենթադրությունը, որի համաձայն քնի ռեժիմի խանգարումը կարող է հանգեցնել պարալիչի զարգացման, քանի որ հենց քնի խանգարման պատճառով է դիտվում քնի արագ ֆազայի ֆրագմենտացիա:

Մեկ այլ կարևոր թեորիա խոսում է այն մասին, որ քունը կարգավորող նեյրոնների դիսբալանսը բերում է քնի փուլերի խախտման։ Այս դեպքում խոլինէրգիկ մեխանիզմները, որոնք կարողանում են «միացնել» կամ «անջատել» քնի արագ ֆազան գերակտիվանում են, իսկ սերոտոնինէրգիկը բավարար չի ակտիվանում: Որպես հետևանք ազդանշանները, որոնք ուղարկվում են ուղեղի բջիջների կոմից քնից լրիվ զարթնելու համար, դժվար են հաղորդվում սերոտոնինէրգիկ նեյրոններով: Նորմալ REM-ի (արագ քնի ֆազա) ժամանակ դրդվածության շեմը բարձրանում է: Նորմալ պայմաններում մեդիալ և վեստիբուլյար միջուկները, կեղևը, ուղեղիկը և ենթատեսաթումբը կարգավորում են գլխի և աչքերի շարժումները, կոմնորոշումը տարածության մեջ:

Քնի պարալիչի զարգացման գործում իր դերն ունի մելատոնինը, որը նորմալ պայմաններում կարգավորում է սերոտոնինէրգիկ նեյրոնների աշխատանքը։ Մելատոինը, որպես կանոն, ամենացածր մակարդակում արագ քնի ֆազայում է Դրա արտադրության ընկճումը վատացնում է քունը: Կա կարծիք, որ վեստիբուլյար կորիզները սերտ կապված են արագ քնի ֆազայի ժամանակ երազների առաջացացման հետ:Համաձայն այս հիպոթեզի վեստիբուլյար համակարգի աշխատանքի խախտումը էնդոգեն պատճառներ ունի:Սա կարող է բացատրել, թէ ինչու են արագ քնի ֆազան ու «արթնացած» վիճակը քնած ժամանակ լինում միաժամանակ և ինչու է առաջանում մկանային պարալիչ արթնացման ժամանակ:Պարալիչի հետևանք են գլխացավը, մկանացավը, թուլությունը և պարանոյան: Էլեկտրոօկուլոգրաֆիան ցույց է տալիս, որ պարալիչի ժամանակ հնարավոր է շարժել աչքերը, սակայն այս վիճակում գտնվողները չեն կարող խոսել:։ Սա նշանակում է, որ պարալիչի ժամանակ ոչ բոլոր մկաններն են պարալիզվում:

Հետազոտությունները պարզել են, որ քնի պարալիչի զարգացման գործում իր տեղն ունի ժառանգական գործոնը։ Հալյուցինացիաների ժառանգականորեն փոխանցման փաստը թույլ է տալիս ենթադրել, որ քնի պարալիչի զարգացման գործում էլ ժառանգականությունը նշանակություն ունի։ Եթե մոնոզիգոտ երկվորյակներից մեկի մոտ լինում է քնի պարալիչ, ապա մյուսի մոտ նույնպես դիտվում է այս վիճակը:Գենետիկ գործոնի առկայությունը նշանակում է, որ կա ինչ-որ խանգարում ֆիզիոլոգիական մակարդակով: Հետագա հետազոտությունները պետք է տարվեն այն ուղղությամբ, որը կպարզի մելատոնինի սինթեզի և արտազատման, նեյրոնների աշխատանքի, արթնացման ազդակի փոխանցման խանգարումները:

Հալյուցինացիաներ

«Իմ երազը, իմ վատ երազը»Ֆրից Շվիմբեկ, 1915 թ.

Քնի պարալիչին բնորոշ են հալյուցինացիաներ: Մարդկանց թվում է, թէ սենյակում կա ինկուբ կամ սուկուբ (տղամարդու կամ կնոջ տեսքով չարք), որը փորձում է վնասել իրենց: Առաջանում է լողալու զգացողություն։ Համաձայն նյարդաբանական հիպոթեզի քնի պարալիչի ժամանակ ակտիվանում են այն կենտրոնները, որոնք պատասխանատու են շարժումների,մարմնի դիրքի համար և

քանի որ անհնար է քնի պարալիչի ժամանակ կատարել շարժումներ առաջանում է լողալու զգացողություն:

Սենյակ ներխուժած օտար մարդու և ինկուբուսի հալյուցինացիաները փոխկապակցված են, որոշ չափով էլ կապված են երրորդ՝ վեստիբուլյար համակարգի խանգարումով պայմանավորված հալյուցինացիայի հետ, որը կոչվում է «մարմնից դուրս»: Վերջինս մյուս երկուսից տարբերվում է նրանով, որ չի ակտիվանում վախով պայմանավորված զգոնությունը:

Հալյուցինացիաները բացատրող մի քանի թեորիաներ են ներկայացվել, բայց ներկայումս չկա քնի պարալիչի ժամանակ առաջացող հալյուցինացիաները բացատրող նյարդաբանական մոդել:

Գերզգոնություն

Գերզգոնությունը կարող է նպաստել հալյուցիանացիաների առաջացման: Երբ մարդն արթնանում է պարալիզված և զգում է իրենց խոցելի հարձակումների համար: Փորձում է պատասխանել ստեղծված արտակարգ իրավիճակին և շատ արագ զարգանում է գերզգոնություն: Այս անօգնական վիճակն ուժեղացնում է վտանգի հանդեպ պատասխան ռեակցիան ավելի շատ, քան սովորական երազների ժամանակ, ինչով էլ բացատրվում են քնի պարալիչի ժամանակ դիտվող շատ պատկերավոր տեսիլքները: Վախով ակտիվացած զգոնությունը պաշտպանական մեխանիզմ է, որը տարբերում է վտանգավոր իրավիճակները և որոշում առաջացած վախը տեղին է, թէ ոչ:

Գերզգոնությունը կարող է խթանել էնդոգեն որոշ համակարգերի ակտիվացումը, որոնք ընկալում են սպառնալիքը: Այս գործընթացը կարող է բացատրել քնի պարալիչի ծամանակ դիտվող փոքր խոտորումները, շեղումները, երբ մարդ փորձում է խեղդել չարքին: Համաձայն նյարդաբանական բացատրության նմանատիպ ռեակցիան միաժամանակ մկանների պարալիզվելու և զգոնության ակտիվանալու հետևանք է, երբ խախտվում է նաև շնչառության ինքնակամ վերահսկումը: Արագ քնի ֆազայի ժամանակ շնչառության որոշ առանձնահատկություններ ուժեղացնում են շնչահեղձության զգացողությունը: Այդ առանձնահատկությունների մեջ են մտնում շնչառության հաճախացումը, հիպերկապնիան (արյան մեջ բարձրանում է CO2-ի մակարդակը), շնչառական ուղիների թեթև արգելափակումը (քնի մեջ ապնոէ ունեցող մարդկանց մոտ (քնի խանգարում է, որն ուղեկցվում է շնչառության դադարներվ կամ մակերեսային շնչառությամբ)):

Նման իրավիճակում մարդը փորձում է խորը շնչել, բայց չի կարողանում, որը ստողծում է ինչ որ բանի դիմադրելու զգացողություն, ինչն էլ վախով ակտիվացած գերզգոնությունը ընկալում է որպես գերբնական կերպար, ով նստած է մարդու կրծքավանդակին և փորձում է խեղդել: Շնչահեղձ լինելու զգացողությունն ուժեղացնում է անօգնականության զգացողությունը և հանգեցնում նրան, որ մարդն ի վերջո փորձում է դուրս գալ քնի պարալիչի նոպայից:

Ախտորոշում

Քնի պարալիչը ախտորոշվում է անամնեստիկ տվյալների հիման վրա, երբ չկան քնի խանգարման այլ նշաններ, որոնք կարող են պարալիչի զգացողության պատճառ դառնալ: Տարբերակիչ ախտորոշման ժամանակ հիմնականում ուշադրություն են դարձնում նարկոլեպսիայի առկայությանը, քանի որ քնի պարալիչը մեծ հավանականությամբ հանդիպում է նարկոլեպսիա ունեցողների մոտ: Նարկոլեպսիան կարելի է հաստատել կամ ժխտել ժառանգական թեստի կիրառման միջոցով, ինչը էականորեն հեշտացնում է քնի պարալիչի ախտորոշումը: Ախտորոշման հուսալի մեթոդ է նաև քնի պարալիչ ունեցող մարդու մեկուսացումը և նրա հետ զրույցը կամ սկրինինգ հետազոտությունը:

Դասակարգում

Քնի պարալիզի էպիզոդներ կարող են ի հայտ գալ կապված այլ հիվանդություններով (նարկոլեպսիա, հիպոկալեմիա): Եթե էպիզոդն ի հայտ է գալիս անկախ այս հիվանդություններից կամ հոգեմետ դեղերի ընդունումից՝ կոչվում է «իզոլացված քնի պարալիչ» (ISP): Երբ իզոլացված քնի պարալիչի էպիզոդները հաճախակի են լինում այն անվանում են ռեցիդիվող (կրկնվող) քնի պարալիչ (RISP): Անկախ դասակարգումից քնի պարալիչի տևողությունը 1-ից 6 րոպե է, բայց լինում են նաև ավելի երկար տևող էպիզոդներ: Կրկնվող քնի պարալիչ ունեցող մարդկանց մոտ մի գիշերվա ընթացքում էպիզոդները մի քանի անգամ կարող են կրկնվել, ինչը քիչ հավանական է իզոլացված քնի պարալիչի դեպքում:

Երբեմն քնի պարալիչը դժվար է տարբերակել նարկոլեպսիայով հրահրված կատապլեքսիայից (ծիծաղով, լացով, վախով պայմանավորված հանկարծակի մկանային թուլություն): Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է ուշադիր լինել երբ են նոպաներն ի հայտ գալիս: Նարկոլեպսիայի ժամանակ նոպաները սկսվում են, երբ մարդը քնում է, իսկ իզոլացված և կրկնվող քնի պարալիչների ժամանակ, երբ արթնանում են:

Картинки по запросу "Ночной паралич"

Կանխարգելում

Անքնությունը, քիչ քնելը, քնի ռեժիմի խանգարումները, սթրեսը, ֆիզիկական հոգնածությունը կարող են քնի պարալիչի պատճառ դառնալ: Ենթադրվում է, որ ռեցիդիվող քնի պարալիչի զարգացման գործում իր դերն ունի ժառանգականությունը: Մոնոզիգոտ (միաձվանի) երկվորյակների մոտ քնի պարալիչի 2-ի մոտ էլ լինելու հավանականությունը բարձր է: Քնի պարալիչը առավել հաճախ լինում է մեջքի վրա քնողների մոտ:

Համարվում է, որ մեջքի վրա պառկած դիրքում մարդն ավելի խոցելի է դառնում քնի պարալիչի նոպաների նկատմամբ: Պառկած դիրքում փափուկ քիմքը կարող է իջնել և շնչառական ուղիների խցանման պատճառ դառնալ, անկախ այն բանից մադու մոտ ախտորոշվել է քնի ապնոէ, թէ ոչ: Բացի այս պառկած դիրքում թոքերի վրա ճնշում է գործադրվում՝ ձգողականության ուժով պայմանավորված:

Շատ գործոններ կարող են մեծացնել իզոլացված քնի պարալիչի և ռեցիդիվող քնի պարալիչի առաջացման հավանականությունը: Այս գործոններից կարելի է խուսափել փոփոխելով կենսակերպը: Կանոնավոր քնի ռեժիմի պահպանումը, քնի հիգիենային հետևելը կարող է իջեցնել պարալիչի զարգացման հավանականությունը: Կենսակերպի փոփոխությունները, կանոնավոր քունը, սիրած զբաղմունքով զբաղվելը, հոգեբանին այցելությունները կարող են քչացնել նոպաներն ու ազատել մարդուն հակադեպրեսանտներից: Բայց, քանի որ իզոլացված քնի պարալիչը և ռեցիդիվող քնի պարալիչը ունեն ժառանգական նախատրամադրբածություն, որոշ անձանց մոտ նոպաներն անխուսափելի են: Հետազոտությունները պարզել են, որ երկար ժամանակ մեդիտացիայով զբաղվող մարդկանց մոտ դանդաղ քնի փուլն ավելի երկար է: Հետևաբար նոպաներից խուսափելու համար կարելի է քնից առաջ զբաղվել մեդիտացիայով, որը կնվազեցնի դրդվածությունը և հետևաբար քնի պարալիչի նոպայի զարգանալու հավանականությունը:

Բուժում

Բուժումն իրենից ներկայացնում է քնի փուլերի ֆուսումնասիրությունը: Պարտադիր կատարվում է նարկոլեպսիայի տարբերակիչ ախտորոշում: Բուժման եղանակ է առողջ քնի սովորության ձևավորումը: Լուրջ դեպերում նշանակում են եռցիկլիկ անտիդեպրեսանտներ, սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորներ (SSRIs): Այնուամենայնիվ չկան այնպիսի դեղեր, որոնք ամբողջովին կխոչընդոտեն քնի պարալիչի նոպաների զարգացումը

Դեղեր

Չնայած այն բանի, որ քնի պարալիչի բուժմանն ուղղված լայնածավալ հետազոտություններ չեն կատարվել, այնուամենայնիվ առաջարկվել են որոշ դեղեր: Նարկոլեպսիա ունեցող մարդկանց մոտ նոպաների քչացման նպատակով նշանակում են գամմա-հիդրօքսիբուտիրատ (GHB):

Картинки по запросу "Ночной паралич"

Ընկալական պահվածքային թերապիա

Նախկինում կատարել են ընկալական պահվածքային թերապիա CA-CBT անունով, որի նպատակը հոգեկան դաստիարակությունն էր և քնի պարալիչի մասին սարսափելի պատկերացումների փոփոխումը: Քնի պարալիչի բուժման այս եղանակը կիրառվել է Եգիպտոսում:

Մեկուսացված և ռեցիդիվող քնի պարալիչների բուժման մասին առաջին հրատարակության մեջ ներկայացված է ընկալչական պահվածքային թերապիան (CBT-ISP): Այս թերապիայի նպատակն է ոչ միայն կանխարգելել, այլ նաև քչացնել քնի պարալիչի նոպաները: Թերապիայի հիմքում ախտանիշների և դեզադապտիվ մտքերի ինքնակառավարումն է, հոգեկան դաստիարակությունը, իզոլացված քնի պարալիչի համար մշակված քնի հիգիենայի պահպանումը, հանգստացնող, թուլացնող միջոցների կիրառումը (որովայնային շնչառություն, մկանների աստիճանական թուլացում, մեդիտացիա): Սկզբում այս տեխնիկան կիրառվում է սեանսների ժամանակ, այնուհետև քնի պարալիչի գրոհների ժամանակ: CBT-ISP-ի կառավարվող փորձ դեռ չի իրականացվել, հետևաբար սրա արդյունավետությունը հաստատված չէ:

Մեդիտացիոն-ռելաքսացիոն թերապիա

Համաձայն նեյրոգիտական հիպոթեզի մեդիտացիոն-ռելաքսացիոն թերապիան (MR) քնի պարալիչի բուժման եղանակ է: Թերապիան անցկացվում է 4 փուլերով: Առաջին փուլի ժամանակ գնահատվում է մարդու ռեակցիան ի պատասխան նոպային (աչքերի շարժումներ, նոպայի «բարորակ» լինելու գիտակցումը): Երկրորդ փուլում գնահատվում են հոգեբանական և ֆիզիոլոգիական ռեակցիաները (զգացմունքների կարգավորում): Երրորդ փուլի հիմքում մեդիտացիան է, իսկ չորրորդի հիմքում մկանների թուլացումը (թուլացնել մկանները, չփորձել կառավարել շնչառությունն ու շարժումները): Այս թերապիայի արդյունավետությունն ապացուցված չէ:

Տարածվածություն

Քնի պարալիչը հանդիպում է և՛ տղամարդկանց մոտ, և՛ կանանց: Հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 8%-ը, ուսանողների 28% և հոգեկան հիվանդությունների ունեցողների 32%-ը իրենց կյանքում գոնե մոկ անգամ ունենաում են քնի պարալիչի նոպա: Ռեցիդիվող քնի պարալիչի հաճախականությունը լավ հայտնի չէ, բայց դրանցից 15%-45%-ը համապատասխանում են ռեցիդիվող իզոլացված քնի պարալիչին: Կանադայում, Չինաստանում, Անգլիայում, Ճապոնիայում և Նիգերիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 20-ից 60%-ը գոնե մեկ անգամ ունեցել են քնի պարալիչի նոպա:

Սպիտակամորթների մոտ այս վիճակն ավելի քիչ է հանդպում, բայց ռասսաների միջև հանդիպման հաճախականությունն ընդհանուր առմամբ շատ տարբեր չէ: Բնակչության մոտավորապես 36%-ը քանի պարալիչի նոպան ունենում է 25-45 տարեկան հասակում:

Իզոլացված քնի պարալիչը սովորաբար դիտվում է նարկոլեպսիա ունեցողների մոտ: Մարդկանց մեծ մասի մոտ քնի պարալիչի նոպաները լինում են ամիսը կամ տարին մեկ անգամ: Միայն 3%-ի մոտ է, որ քնի պարալիչը կապված չէ նյարդամկանակին խանգարումների հետ:

Քնի պարալիչը կարող է հանգեցնել «անհանգստության նոպաների» առաջացման, որի հետևանքը կլինեն գիշերային արթնացումներն ու մասնատված քունը, ինչը մեծացնում է հետագայում քնի պարալիչի նոպայի կրկնման հավանականությունը

Ծագումնաբանություն

Ֆյուսլի (1781)

Առաջին անգամ քնի պարալիչի սահմանումը տվել է Սամուել Ջեքսոնը, իր անգլերեն լեզվի բառարանում՝ մղձավանջ բառով, որն օգտագործվում է նաև մեր օրերում: Տերմինն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի նյարդաբան Ս. Ա. Վիլսոնի կոմից, իր «նարկոլեպսիա» աշխատության մեջ 1928 թվականին: Քնի պարալիչի նոպան հայտնի է որպես չարքերի (գլխավորապես ինկուբի) «աշխատանք»: Հին անգլերենում այս չարքեչին անվանում էին mare or mære պրոտոգերմանական *marōn բառից: mare բառից էլ ստացվում է nightmare բառը, որը նշանակում է մղձավանջ: Հնարավոր է բառը սերում է հունական Marōn բառից :

Մշակութային նշանակություն

Քնի պարալիչին բնորոշ ընդհանուր նշանները՝ ատոնիան, հալյուցինացիաները համընդհանուր են: Քնի պարալիչը տարբեր բացատրություն ունի տարբեր մշակույթներում: Այս վիճակը բնութագրող 100-ից ավել տերմիններ կան: որոշ գիտնականներ քնի պարալիչը համարում են պարանորմալ երևույթ , այլմոլորակայինների այց, չարքերի հետապնդու:(1894) Էժեն Տիվյե՝ «մղձավանջ»

«Գիշերային կախարդը» այս երևույթի ընդհանուր անունն է:Մարդիկ զգում են գերբնական չարակամ կերպարի ներկայությունը, ով նստած է իրենց վրա: Տարբեր մշակույթներ ունեն տարբեր անվանումներ այս երևույթի համար: Օրինակ Իտալիայում քնի պարալիչի նոպայի պատճառ է համարվում Pandafeche -ի հարձակումը (իտալական չարք):

Իտալական լեգենդներում այդ չարքն ունի կախարդի, ուրվականի, սարսափելի կատվի տեսք: Կամբոջացիների շրջանում հայտնի է ինչպես «ներքև հրող ուրվական», իսկ մարդիկ հավատում են մահացած բարեկամների վտանգավոր այցելություններին: Եգիպտոսում քնի պարալիչը ասոցացվում է ջիների հարձակման հետ (չար ջիների հետ): ԱՄՆ-ում մեկնաբանվում է որպես առևանգում այլմոլորակայինների կողմից:

Քնի պարալիզի մասին վիդեո

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: