1). Տարրը ե՞րբ է հայտնագործվել. ո՞ր գիտնականի կողմից…
Մինչ Դմիտրի Մենդելեևի կողմից պարբերական աղյուսակի հայտնաբերումը (1869) հայտնի էին 63 տարրեր։ Նրա կողմից հենց ատոմային զանգվածն է առանձնացվել որպես ատոմների հատկությունը, որը որոշում է քիմիական տարրերի հատկությունների, ինչպես նաև նրանց կազմած պարզ և բաղադրյալ նյութերի փոփոխության պարբերական բնույթը։ Մենդելեևը քիմիական տարրերը սահմանել է որպես «պարզ կամ բաղադրյալ մարմինների նյութական մասնիկներ, որոնք նրան հաղորդում են ֆիզիկական ու քիմիական հատկությունների հայտնի ամբողջությունը»։ Մենդելեևը հայտնագործությունը թույլ է տվել կանխատեսել այդ ժամանակ դեռևս անհայտ մի շարք տարրերի գոյությունը, ինչպես նաև դրանց հատկությունները, ինչպես նաև գիտական հիմք է ծառայել դրանց դասակարգման համար։ Մինչ Մեդնելեևը շատ գիտնականներ են փորձել պարզել տարրերի առեղծվածը՝ Լոթար Մեյերը, Ալեքսանդր Նյուլանդսն և այլոք…
2). Տարրի դիրքը «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակում, այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է, մետա՞ղ է, թե՞ ոչ մետաղ ….
Քիմիական նշանը — H
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar=2
Իզոտոպները—1H,2H,3H
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը—
Կարգաթիվը՝ 1, 1 պարբերություն, I խումբ, գլխավոր ենթախումբ:
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը—
Միջուկի լիցքը +1, պրոտոնների թիվը միջուկում 1, էլեկտրոնների թիվն ատոմում 1, էլեկտրոնի շերտերի թիվը 1:
Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը——
Ջրածինը միավալենտ է, իսկ օքսիդացման աստիճանը՝ +1
Ոչ մետաղ է
Քիմիական նշանը` O
պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8
Ոչ մետաղ է
SI
քիմիական տարրի նշանը — Si Համար — 14
կարգաթիվը — 14, միջուկի լիցքը +14,
գտնվում է տարրերի պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբում, որի քիմիական նշանն է Si և ատոմային թիվը՝ 14
ոչ մետաղ
C
քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6
պարբերական համակարգի երկրորդ պարբերության 4-րդ A խմբում
Ոչ մետաղ
N
պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը,
քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7
Ոչ մետաղ
P
Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15
Ոչ մետաղ
S
Նշանն է S և ատոմային թիվը՝ 16:
Գտնվում է պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբում
Ոչ մետաղ
Na
3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11
մետաղ է
K
Նշանն է K, պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի քիմիական տարր։ Ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 19, ատոմական զանգվածը՝ 39:
3). Տարածվածությունը բնության մեջ, այսինքն ինչպիսի՞ միացությունների ձևով է տարածված
Թթվածին
Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզի ռեակցիան, որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում.
Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։
Կալիում
Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50 % (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։
Կալիումը և նրա միացությունները շիկացրած երկաթի ծայրով բոցի մեջ մտցնելիս դրանք գունավորվում են մանուշակագույն:
Նատրում
Արդյունաբերության մեջ նատրիումը ստանում են միջնորմավոր էլեկտրոլիզարարներում՝ կերակրի աղի հալույթի էլեկտրոլիզով: Նատրիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային վառելանյութով աշխատող սարքերում և ինքնաթիռային շարժիչներում: Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը
Ծծումբ
Ծծումբը մարդուն հայտնի է վաղնջական ժամանակներից։ Երկրակեղևում ծծմբի պարունակությունը 0,05 % է, հանդիպում է ինչպես ազատ (բնածին ծծումբ), այնպես էլ միացությունների՝ գերազանցապես սուլֆիդների, օրինակ՝ ZnS, PbS, Cu2S, FeS2, և սուլֆատների, օրինակ՝ CaSO4.2H2O, Na2SO4.10H2O, ձևով։
Ֆոսֆոր
Դեպի թթվածինը ունեցած իր բարձր ակտիվության հետևանքով, ֆոսֆորը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Նա գտնվում է բուսահողում և հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիումի կամ կալցիումի ֆոսֆատ՝ աղի ձևով։
Ազոտ
Ազոտի միացությունների փոխակերպումը կենդանի բջիջներում հանդիսանում է բոլոր օրգանիզմների նյութափոխանակության կարևորագույն մասը։
4). Ատոմի կառուցվածքը (միջուկի բաղադրությունը, իզոտոպները. էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը)….
Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է մեկ կամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք էլեկտրական լիցք։ Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Պրոտոնները և նեյտրոնները միասին կազում են ատոմի միջուկը։ Նույն քիմիական տարրի ատոմները ունեն նույն թվով պրոտոնները, այս թիվը հայտնի է ատոմական համար անվամբ։ Նույն տարի ատոմում նեյտրոնների քանակը կարող է տարբերվել՝ կախված տարրի իզոտոպից։
(մյուս տարրերի կառուցվածքը տետրում եմ գրել)
5).Ստացումը, ֆիզիկական, քիմիական հատկությունները` փոխազդեցությունները պարզ և բարդ նյութերի հետ…..
Կալիում ֆիզիական հատկություն
Օդում (հատկապես խոնավության առկայությամբ) կալիումը արագ օքսիդանում է, այդ պատճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի մեջ։ Կալիումը փափուկ է և հեշտությամբ կտրվում է դանակով։ Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50%:
Քիմիական
Իր միացությունների մեջ կալիումը միշտ միավալենտ է։
Կալիումը, ինչպես և նատրիումը, փոխազդում են թթվածնի հետ։ Կալիումը փոխազդում է նաև ջրի հետ, առաջացնելով կալիումի հիդրօքսիդ և ջրածին՝
Այս ռեակցիան ընթանում է այնքան եռանդուն, որ անջատվող ջրածինը բոցավառվում է։
Կալիումը օդում շատ արագ օքսիդանում է։
Կալիումը շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազդում է ջրի հետ՝ անջատելով ջրածին, ինչպես նաև թթուների հետ՝ առաջացնելով աղեր։ Ամոնիակի հետ փոխազդելիս առաջացնում է ամիդ, սպիրտների հետ՝ ալկոհոլատներ, ալկիլ և արիլհալոգենների հետ՝ կալիումալկիլներ և կալիումարիլներ։ Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝
Նատրիում
ֆիզիկական
Քիմիապես ակտիվ տարր է, հայտնի բոլոր միացություններում միարժեք է, օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով օքսիդ, գերօքսիդ, հիդրօքսիդ և կարբոնատ։ Սենյակային ջերմաստիճանում նատրիումը սպիտակ, արծաթափայլ մետաղ է։ Բոլոր մետաղների նման նա լավ հաղորդում է էլեկտրական հոսանքը։
քիմիական
Շատ բուռն փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ (ստացվում է NaOH և ջրածին)։ 200-400 °C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչ, ջրի առկայությամբ հիդրոլիզվում է։
Ֆոսֆոր
ֆիզիկական
Առաջացնում է սահմանափակ թվով իոնական միացություններ (Na3P, Ca3P2 և այլն)։ Ֆոսֆորը վերականգնիչ է, օքսիդացնող հատկությունները շատ թույլ են արտահայտված։ Ֆոսֆորի երկու կարևոր ալոտրոպ ձևերն են՝ սպիտակ ֆոսֆորը և կարմիր ֆոսֆորը։ Սև ֆոսֆորն ստացվում է սպիտակ ֆոսֆորը բարձր ճնշման տակ տաքացնելիս։
քիմիական
Հայտնի են նաև ֆոսֆորի հեղուկ (երկֆոսֆին՝ Р2Н4) և պինդ ջրածնական միացությունները։
P-ի այրման հետևանքով առաջանում է հնգօքսիդը՝ Р4О5, թթվածնի անբավարարության դեպքում՝ եռօքսիդը (Р4Об)։ Գոյություն ունեն նաև ֆոսֆորիի այլ օքսիդներ՝ P4О, P4О2, P2O5, (PО2)n, P4О7, P4О8,PО և այլն։
Ֆոսֆինը (PH3) սխտորի հոտով, թունավոր գազ է։ Այն ունի ուժեղ վերականգնիչ և թույլ հիմնային հատկություններ։
Ազոտ
ֆիզիկական
Ազոտը անգույն, անհոտ, ոչ թունավոր գազ է։ Ջրում լուծվում է չափազանց քիչ քանակով: Ազոտի մոլեկուլը երկատոմ է։ Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր ջերմաստիճանում։
Քիմիական
Թթվածնի հետ ազոտը միանում է միայն շատ բարձր ջերմաստիճանում։ Բնության մեջ այդ ռեակցիան ընթանում է կայծակի ժամանակ.
Նիտրիդները փոխազդում են ջրի և թթուների հետ։ Օրինակ՝
7) Ի՞նչ դեր է խաղացել տարրը մարդկության զարգացման գործընթացում…
Բոլոր տարրերն էլ մարդկանց համար կարևոր դեր են խաղում: Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Եթե չլինի թթվածին, չի լինի կյանք: Բացի թթվածնից մյուս տարրերն էլ են խաղում մարդու կյանքում կարևոր դեր: Կան տարրեր, որոնք կարևոր են նյութափոխանակության համար: Համարյա բոլոր տարրերն էլ պարունակվում են մարդու օրգանիզմում: