Ես գիտեմ, որ՝
Ատոմի միջուկի շուրջը գտնվող էլեկտրոնների համախումբը առաջացնում է էլեկտրոնային թաղանթը:
Էլեկտրոններն ատոմում տարբերվում են իրենց էներգիայով: Ինչպես ցույց են տալիս փորձնական արդյունքները, որոշ էլեկտրոններ ավելի ուժեղ են ձգվում միջուկի կողմից, մյուսները՝ ավելի թույլ: Այս երևույթի գլխավոր պատճառը էլեկտրոնների տարբեր հեռավորությունն է ատոմի միջուկից:
Միջուկին առավել մոտ պտտվող էլեկտրոնները կարծես թե շրջափակում են միջուկը մյուս էլեկտրոններից, որոնք միջուկի կողմից ավելի թույլ են ձգվում, և հետզհետե հեռավորությունը միջուկից մեծանում է: Այսպես են առաջանում էլեկտրոնային շերտերնատոմի էլեկտրոնային թաղանթում:
Ատոմի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները բաշխված են էլեկտրոնային շերտերի ձևով:
Այսինքն էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են նվազագույն էներգիայի սկզբունքով:
Ատոմի այդ վիճակն անվանում են հիմնական վիճակ:
Յուրաքանչյուր էլեկտրոնային շերտում գտնվում են էներգիայի արժեքով միմյանց մոտ էլեկտրոններ: Այդ պատճառով էլ էլեկտրոնային շերտն անվանվում է նաև էներգիական մակարդակ:

Նատրիում տարրի ատոմի էլեկտրոնային բանաձևն է `
