Նախագծի անվանումը ` «Քիմիական ռեակցիայի արագությունը։ Կատալիզ»
Ռեակցիայի արագություն ասելով ՝ հասկանում ենք, ժամանակի ընթացքում ինչպես են փոխվում ելանյութի կամ վերջանյութի քանակությունները:
Քիմիական ռեակցիայի արագությունը ռեակցիային մասնակցող նյութերից որևէ մեկի կոնցենտրիացիայի փոփոխությունն է միավոր ժամանակում:
Ռեակցիայի արագությունը կախված է ելանյութի բնույթից և կոնցենտրիացիայից, ռեակցիայի ջերմաստիճանից և այլն:
Կատալիզատոր է կոչվում այն նյութը, որը, մասնակցելով քիմիական ռեակցիային, արագացնում է այն, սակայն վերջում մնում է անփոփոխ:
Համասեռ է կոչվում այն կատալիզը, երբ կատալիզատորի և փոխազդող նյութերի միջև չկա բաժանման մակերևույթ:
Տարասեռ է այն կատալիզը, երբ կատալիզատորի և փոխազդող նյութերի միջև գոյություն ունի բաժանման մակերևույթ:
Ընտանեկան դպրոցի հարցեր.
1 . Ինչպե՞ս են կոչվում կենդանի օրգանիզմի կատալիզատորները։
Կենդանի օրգանիզմի կատալիզատորները կոչվում են ֆերմենտներ: Կարծում եմ, կարևոր դեր ունեն կենսաբանական կատալիզատորները, որոնք ցուցաբերում են կատալիտիկ ակտիվություն և որոնց թիվը, համընկնում է հայտնի կենսաքիմիական ռեակցիաների թվի հետ։ Կենսաբանական կատալիզատորներ սպիտակուցային բնույթի ֆերմենտներ են:
- Ի՞նչ դեր են կատարում ֆերմենտները կենդանի օրգանիզմում: