Ես գիտեմ, որ դարձելի ռեակցիաները միաժամանակ ընթանում են երկու հակադիր ուղղություններով: Դարձելի ռեակցիաներն ընթանում են ինչպես մեկ, այնպես էլ հակադարձ ուղղությամբ, մասամբ վերածվում են վերջանյութերի:
2. Քիմիական հավասարակշռություն
Ես գիտեմ, որ քիմիական հավասարակշռությունը այնպիսի վիճակ է, երբ ուղիղ և հակադարձելի ռեակցիաների արագություններն իրար հավասար են: Ելանյութերի և վերջանյութերի կոնցենտրացիաները դրանից հետո մնում են անփոփոխ, դրանք կոչվում են հավասարակշռային կոնցենտրացիաներ:
3. Քիմիական հավասարակշռության տեղաշարժի Լե Շատելյեի սկզբունքը
Քիմիական հավասարակշռությունը շարժուն վիճակ է, ուստի՝ կոնցենտրացիայի, ջերմնաստիճանի և ճնշման փոփոխության ազդեցությամբ կարող են տեղաշարժվել աջ կան ձախ: Հավասարակշռության տեղաշարժը որոշվում է Լե Շատելյեի սկզբունքով:
Ըստ Լե Շատելյեի սկզբունքի՝ եթե հավասարակշռության մեջ գտնվող քիմիական ռեակցիայի վրա ազդում է արտաքին գործոն՝ կոնցենտրացիայի, ջերմաստիճանի կամ ճնշման փոփոխություն, ապա հավասարակշռությունը տեղաշարժվում է այն ուղղությամբ, որը թուլացնում է կիրառված գործոնի ազդեցությունը:
4. Նյութերի կոնցենտրացիայի. ջերմաստիճանի և ճնշման փոփոխության ազդեցությունը հավասարակշռության տեղաշարժի վրա
Ջերմաստիճանի ազդեցությունը.
Դարձելի ջերմակլանիչ ռեակցիաների դեպքում ջերմաստիճանի բարձրացումը տեղաշարժվում է հավասարակշռությունը դեպի աջ, իսկ ջերմանջատիչ ռեակցիայի հավասարակշռությունը դեպի աջ տեղաշարժվելու համար պետք է իջեցնել ջերմաստիճանը: Ջերմաստիճանը էական ազդեցություն ունի հավասարակշռության դիրքի տեղաշարժի վրա։
Ճնշման ազդեցությունը.
Ճնշման ազդեցությունը դրսևորվում է միայն այն դարձելի ռեակցիաներում, որոնցում մասնակցում է գազ և լինում է ծավալի փոփոխություն: Ճնշումը չի ազդում այն ռեակցիաների վրա, որոնցում չի լինում ծավալի փոփոխություն:
Կոնցենտրացիայի ազդեցություն. Հավասարակշռության տեղաշարժի ժամանակ կարելի է դատել ելանյութերի փոխարկման աստիճանի փոփոխության միջոցով: Հավասարակշռության դիրքը կտեղաշարժվի աջ, կմեծանա ելանյութի փոխարկման աստիճանը: Այս երևույթի դրսեւորումներ են լուծույթում ընթացող այն ռեակցիաները, որոնց հետեւանքով գոյանում է կամ նստվածք, կամ գազ:
5. Անդարձելի ռեակցիաների ընթանալու պայմանները
Անդարձելի ռեակցիաներն ընթանում են մեկ ուղղությամբ, և ելանյութերը վերածվում են վերջանյութերի: