Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Երեխայի իրավունքները

Յուրաքանչյուր անձ, այդ թվում և երեխա ունի մտքի, դավանանքի, խղճի ազատության իրավունք:

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները: Մինչև 18 տարեկան դառնալը պետք է երեխայի առջև սահմանափակումներ դնել, որպեսզի նա սխալ ճանապարհով չգնա: Նրանք պետք է իմանան, որ ծնողները սիրուց դրդված են դա անում: Դրանից բացի, երեխաները պետք է խոսեն իրենց ծնողների հետ, պետք է կիսեն իրենց մտքերը: Պետք է իրեն անհանգստացնող երևույթների մասին պատմի ընտանիքին, որպեսզի նրանք իրեն ճիշտ խորհուրդներ տան: Պետք է հարգել և լսել ծնողների խորհուրդները, քանի որ նրանք ավելի մեծ են և ունեն ավելի մեծ կյանքի փորձ:

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները:

Պետք է հաշմանդամ երեխաներին նորմալ չափով թոշակ տրամադրվի, որպեսզի նրանք կարողանան ապրել: Նրանց բուժումը պետք է լինի անվճար: Անհրաժեշտ է նրանց լավ վերբերվել, որպեսզի նրանք իրենց չառանձնացնեն մյուսներից: Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք:  Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկանան օգնություն պետական բժշկական հիմնարկներում:

Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության եւ մասնագիտական ուսուցման իրավունք, ինչպես նաեւ պատրաստում է դրա համար անհրաժեշտ մանկավարժական կադրեր:  Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկակական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Բոլոր երեխաները ունեն հավասար իրավունքներ:

Իմ նախընտրելի հոդվածներն են՝

Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով՝ երեխայի ընտրությամբ:

Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են.

(ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ

(բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը (ordre pսblic), կամ բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:

Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: