Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերում հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ օժտված է դրանցում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքներ:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Համաձայն ընդունված օրենքների՝ երեխան դիտվում է որպես անհատ, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը:
Մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուր երեխայի՝ իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը: Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացումը:
Ճանաչում են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին ու զվարճալի միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունքը:
Ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Սույն կոնվեցիաներով անդամագրված պետությունները, պետք է հարգեն և ընդունեն երեխաների իրավունքերը: Ուսումնասիրելով բոլոր հոդվածները, կարող եմ ասել, որ հոդվածները երեխաների իրավունքներից է բխած, բոլոր երեխաները ունեն հավասար իրավունքեր, որոնց ոչ ոք չի կարող արգելել իրագոծել: