Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հանձնարարություն իրավունք առարկայից. Սահմանադրության ուսումնասիրություն

Մեր իրավունքի հանձնարարությունն էր ուսումնասիրել սահմանադրությունը, որի արդյունքում կիմանանք, թե ինչ է սահմանադրությունը, երեխայի իրավունքները, կանանց իրավունքները, մշակույթի, կրթության, գիտության, նաև ընտանիքի և կրոնի ամրապնդման ու պաշտպանության իրավունքները: Ուսումնասիրելով այս թեման ես ծանոթացա Հայաստանի Հանրապետության օրենքներին: Կարծում եմ՝ շատ կարևոր է իմանալ օրենքները, իմանալով օրենքները մենք ցանկացած ոլորտում ճիշտ կգնահատենք մեր անելիքները:

Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Սահմանադրությունը իրավական համակարգ է, երկրի հիմնական օրենքներն են: Սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները:

Ուսումնասիրելով սահմանադրական կարգի հիմունքները, իմացա որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Ըստ 28-րդ հոդվածի բոլորը հավասար են օրենքի առջև: Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Յուրաքանչյուրը ունի կյանքի, կրթության, ամուսնանալու, ազատ տեղաշարժվելու իրավունք:

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները: Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները: Ունեն կրթության իրավունք, ըստ որի պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Բոլոր երեխաները ունեն հավասար իրավունքներ:

Ուսումնասիրելով կանանց իրավունքը, հասկացա որ կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ ինքնուրույնության իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը , կրթություն ստանալու իրավունքը:

Կարծում եմ, յուրաքանչյուր անձ ազատ է, և կարող է անել այն ամենը,ինչը չի վնասում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: