Մեր իրավունքի հանձնարարությունն էր ուսումնասիրել ժողովրդավարությունը, որի արդյունքում կիմանանք, թե այն որքանով է արդյունավետ կառավարման ձև: Ուսումնասիրելով թեման իմացա, որ ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով: Որոշումները ընդնում են հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում: Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական: Ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: