Իրավաբանական անձ համարվում է այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
Իրավաբանական անձի անհրաժեշտ հատկանիշներն են՝
Սեփականության իրավունքով ունի գույք.
Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
Ֆիզիկական անձ
Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։
Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝
Քաղաքացիություն ունեցող,
Քաղաքացիություն չունեցող,
Օտարերկրյա քաղաքացիներ,
Երկքաղաքացիներ
Ֆիզիկական անձինք իրավունակ են:
-Իրավաբանական անձի տեսակները
Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող
Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված
Իրավաբանական անձինք կարող են իրենց գործունեությամբ լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող կամ շահույթ չհենտապնդող:
-Իրավաբանական անձի գրանցման և լուծարման գործընթացը
Պետական գրանցումն ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից: Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից, իսկ նրա գործունեությունը դադարած` գործունեության դադարման պետական գրանցման պահից:
Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
1.Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ:
2. դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում:
3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:
-Իրավաբանական և Ֆիզիկական անձանց տարբերությունը
Ուսումնասիրելով թեման հասկացա, որ ֆիզիկական անձ կարող են կոչվել բոլոր մարդիկ: Նրանք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝ քաղաքացիություն ունեցող, քաղաքացիություն չունեցող, օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ: Ֆիզկական անձնիք իրավունակ են, իսկ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն: Իսկ իրավաբանական անձ կոչվում են այն կազմակերպությունները, որոնք, որպես սեփականություն, ունեն առանձնացված գույք և իրենց պարտավորությունների համար պատասխանատու են այդ գույքով: Նաև իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը: Գիտեմ նաև, որ պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը: