Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը:

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք հետևյալ քաղաքագիտական եզրույթները՝

-Համակարգ

<<Համակարգ>> բառը մեծ իմաստ է ներառում իր մեջ, կա օրինակ՝ քաղաքական համակարգ, ինֆորմացիոն համակարգ, բանկային համակարգ: Ընդհանուր տեսքով համակարգը այնպիսի տարրերի համադրում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր վիճակների անցել: Եթե նման փոփոխություններ առկա են, ապա համակարգի բաղադրամասերը համարվում են փոփոխական: Համակարգի ներսում որոշ հարաբերություններ կարող են իրենց մեջ հակասություն ներառել, որոնք հանգեցնում են կոնֆլիկտային ազդեցությունների:


-քաղաքական համակարգ

Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է:

Քաղաքական համակարգը ինստիտուտների, շահերի խմբերի ու նրանց գործառույթները կարգավորող քաղաքական նորմերի և կանոնների միջև փոխհարաբերությունների համակարգն է:


-հասարակության քաղաքական համակարգ

Քաղաքական հարաբերությունների սուբյեկտներն են առանձին անհատները, հասարակական և քաղաքական խմբերը, կազմակերպությունները և շարժումները, հասարակական և քաղաքական ինստիտուտները, պետությունը: Քաղաքացիական հասարակության համակարգում տարբեր մասնագետներ առանձնացնում են մի շարք տարրեր, որոնք իրենց հերթին տեղիք են տալիս որոշակի տարակարծությունների: Քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներառում է քաղաքական կուսակցություններ ու ակումբներ, լոբբիստական կազմակերպություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու շարժումներ, բարեգործական հիմնադրամները, գործարարների միություններ, մշակութային ու գիտական կազմակերպություններ, անկախ զանգվածային միջոցներ, եկեղեցին ու ընտանիքը: Քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերության ձևերն ու եղանակաները բազմազան են ու տարաբնույթ և իրարից տարբերվում են իրենց կազմակերպման մեխանիզմներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: