Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Իրավունք առարկայի հանձնարարությունը. Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հանրահավաքի միջոցով ժողովուրդը արտահայտում է իր դժգոհությունը կամ ներկայացնում է իր պահանջը:

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Ուսումնասիրելով օրենքները, իմացա որ արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։ Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Հավաքներին մասնակցելու իրավունքը

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Պետ. ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: