«Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:
Հերոսներն էին՝ իշխանուհի Մարիամը, որի շնորհիվ կառուցվում էր եկեղեցի, Վանահայրն, որն անհամբեր սպասում էր շինարարության ավարտին , Իշխանուհու եղբայրն, իշխանի դուստրը, երիտասարդ Աբեղան: «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի։ Դրամայում հայտնվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը։
Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ Աբեղայի շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ Աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Իշխանի դուսրը՝ Սեդան, որպես ուրվական այցելում է Աբեղային և աշխարհիկ կյանք մտնելու կոչ անում։
Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:
Աբեղան իրեն համարում է «կորսված մեղավոր», քանի որ դիպչել էր Սեդային, որն իրեն արգելված էր։Այդ պատճառով նա ծնկի է իջնում խաչի առաջ և ասում, որ ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինձի, Տեր․․․ Այս խոսքերով նա ապաշխարում էր, և գիտակցելով մեղքը՝ խնդրում, որ Աստված իրեն ների։
«Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:
Իշխանուհին ողջ կյանքը միայն օտարության ու միայնակության զոհն էր, իսկ Վանահայրը անմնացորդ նվիրվել էր Աստծուն: Վանահայրը դժվարությամբ խոստովանում է ինքն իրեն, որ կառուցվող եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդի և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն: Վանահայրը հեռանում է կղզուց, գնում է փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու իր եկեղեցին: Երբ Վանահայրը հեռանում է կղզուց՝ Իշխանուհին ասում է, որ ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մինակ․․․Եվ ասես, թե ինչպես կը հասկնա ինձի այդ միակ հոգին։Ես կին, ես մե՛ղք, ես է՛գ ու խաբեբա։Գնա՛, հեռացի՛ր։ Այս տողերից կարծես թե, իշխանուհին չէր ուզում միայնակ մնալ, նա ցանականում էր, որ Վանահայրը մնա, սակայն Վանահայրը չէր ուզում սխալ գործել և հեռանալ տիրոջից։
Դրամայից դու՛րս գրեք այն դրվագները, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանե՛ք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական, աներևույթ, ցնորք…:
Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Իշխանի դուսրը՝ Սեդան, ցերեկ-գիշեր, արթունի, թե երազում, որպես ուրվական այցելում է աբեղային և աշխարհիկ կյանք մտնելու կոչ անում։ Աբեղան մոլորված է։
Սեդան պատրանքային գլխավոր կերպարն էր: Նա ապրում էր Աբեղայի սրտում, մտքում, հոգում: Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության: Սեդան ըստ էության գլխավոր երևակայան կերպարն էր ստեղծագործության:
Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում:
Կյանքի բերումով իրականության և երազների աշխարհում հայտնված հերոսները չեն համակերպվում իրենց բաժին հասած կյանքից: Պատրանքային կերպար էր Սեդան, որը միշտ Աբեղայի մտքերում էր: