Ալեքսանդրապոլի պայմանագիրը խաղաղության պայմանագիր էր Հայաստանի Առաջին հանրապետության և Թուրքիայի միջև, որը պետք է ավարտեր հայ-թուրքական պատերազմը, որը սկսվել էր 1920-թ սեպտեմբերի 12-ին, երբ Կազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ Հայաստան ներխուժեցին թուրքական ուժերը: Պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստանի նախարար Ալեքսանդր Խատիսյանի կողմից, սակայն դրա նախորդ օրը Հայաստանի կառավարությունը իշխանությունը փոխանցեց Սովետական կառավարությանը, ինչը նշանակում է, որ Խատիսյանը այլևս չէր գործում հայաստանի կառավարության անունից: Ըստ պայմանագրի Հայաստանը չէր կարող ունենալ սեփական զորք և մեծ ծարածքներ պետք է տար Թուրքիաին և Ադրբեջանին: