Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Իրավագիտություն առարկայի հանձնարարությունը. ՀՀ Սահմանադրություն. Ամեն մարդ ունի իրավունքներ

Ուսումնասիրելով Սահմանադրության առաջին գլուխը իմացա, որ՝

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Կցանկանայի առանձնացնել հետևյալ հոդվածը՝

1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Քանի որ ես շատ եմ կարևորում կրթությունը, իմ համար շատ կարևոր է գիտության զարգացումը։

Կցանկանայի, որ մեր կառավարությունը ոչ թե մասամբ, այլ ամբողջովին իր վրա վերցներ միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների կրթության և առողջապահական խնդիրները:

Կան լավ սովորողներ, սակայն որոնք ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով չեն կարողանում իրենց ուսումը շարունակել բուհերում, ուստի պետք է ձեռք մեկնեն և աջակցեն նման երեխաներին, իրենց նպատակին հասնելու համար:

Պետք է դպրոցներում ընտրել այնպիսի կադրեր, որոնք աշակերտներին լիարժեք կպատրաստեն ապագա մասնագիտության համար, քանի որ կան դպրոցներ որոնք թեքումով են։ Բացի այդ ես կարծում եմ, ոի ԲՈւՀ֊- երը պետք է լինեն անվճար առանց տարիքային սահմանափուկումների, և ուսանողների համար լինեն հատուկ ուսանողական երթուղիներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: