Մատթեոս Զարիֆյանը հայ բանաստեղծ է, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչը։ Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ: Հիվանդության պատճառով նա գամվել է անկողնում։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ Բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն լույս է տեսել Բեյրութում, որը պարունակում է հեղինակի անտիպ բանաստեղծությունները:
Ուսումնասիրելով հեղինակի բանաստեղծությունները ամենից շատ հավանեցի` <<Աշնան առավոտ>> բանաստեղծությունը: Ըստ հեղինակի կարծիքի տերևների թափվելը խորհրդանշում էր ատելությունը, տխրությունը, մռայլ կյանքը: Երկինքը մոռացել էր ժպտալ, ամենուր արտասուք էր և տխրություն: Նրա կարծիքով կգա պայծառ օր, չէ որ միշտ անձրևից հետո լինում է ծիածան:
Շատ հավանեցի հետևյալ տողերը`
Վաղը, սակայն, երր փոթորիկն անցնի ծովեն, Ու գա թոթվել երազն հպարտ մայրիներուն՝ Այս հառաչը պիտի ըլլա բողո՛ք մ’անհուն, Խուլ ընդվզումը իրերուն անապավեն…