Լաբորատոր փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի, հայտնաբերման որակական ռեակցիաները
Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմանավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույնգունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։
Աշխատանքի համար անհրաժեշտ է.
- Օսլայի լուծույթներ
- Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
- Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
- Գունավորման վերականգնում:
Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ:
Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ
Աշխատանքի ընթացքը.
Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներումառաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակու-թյան մասին։