Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

1. Համառոտ ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։

Հայ-իրանական հարաբերությունները ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: