Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

Ընթերցողական նախագիծ

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»
«Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»։

Կարդացե՛ք՝

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

  • Հեղինակի  մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրի՛ր քո բլոգում։
  •  Վերլուծի՛ր երկու-երեք պատմվածք՝  արտահայտելով քո վերաբերմունքը, գտի՛ր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրի՛ր նաև  պատմվածքներին բնորոշ ոճի մասին։
  •  Պատմվածքներից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես,  որոնք քեզ մտածել են տալիս։
  • Ընթերցանության համար նյութ ընտրի՛ր առաջարկվող ցանկից, ընտրի՛ր քո ցանկությամբ։
  • Առաջարկի՛ր կարդալ ուրիշներին։

Հետաքրքիր փաստեր Վանո Սիրադեղյանի մասին

  • Վանո Սմբատի Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Կոթիում՝ Նոյեմբերյանի շրջան։ Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
  • «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ
  • 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
  • 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։
  • 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։
  • 1988 թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։
  • 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
  • 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։
  • 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
  •  1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  •  Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկը։
  • Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
  • Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։

Վանո Սիրադեղյանը եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

Վանո Սիրադեղյանի պատմվածքներից մի քանիսի վերլուծություն

ՍԻՐՈ ՏԱՐԻՔ

Այս ստեղծագործությունը մի զգացմունքի մասին է, որը ծնկի է բերել նույնիսկ աշխարհի տիրակալներին։ Այն կազմված է երեք տառից, բայց մի ամբողջ կյանք ու ճակատագիր է պարունակում։ Այս սերը փոխում է ցանկացածին և իր հետ բերում է այն բոլոր հատկանիշները, որոնք ոմանք երբեք էլ չեն ունեցել և չէին էլ պատկերացնի, որ կունենան։ Այս ստեղծագործության Գլխավոր հերոսը նույնպես սիրահարվում է և 360 աստիճանի փոխվել։ Նա զգում է այն մեծ պատասխանատվությունը իր սիրած էակի հանդեպ, որը երբեք չէր պատկերացնի, որ կզգա, միշտ հոգ էր տանում նրա մասին,ում երբեք չէր կարող պատկերացնել, որ այդքան թանկ կդառնա։Նրա ամեն մի խնդիր, ամեն մի ցավ փորձում էր իր վրա վերցնել միայն թե ամեն օր այդ չքնաղ արարածի ժպիտը տեսներ: Նա պատրաստ էր ամեն տեսակի անձնազոհության, պատրաստ էր լինել ծեծված, նույնիսկ մահվան էր պատրաստ միայն թե միշտ զգար իր սիրած էակի ներկայությունը։Այդ քնքուշ դեմքը նրան կյանք էր տալիս։ Այս պատմվածքը ցույց է տալիս սիրո ուժն ու մարդկային կյանքի անզորոությունը դրա նկատմամբ։Երբեք մի ասեք երբեք, մարդիկ։

Ափսոս էր երեխան

Ընթերցելուց հետո կհասկանաք, որ հեղինակը երեխային խղճում է այն պատճառով, որ երեխան սովորում է մեծերից, իսկ մեծերը հաճախ չեն սովորում իրենց սխալից, և այն փաստը, որ նրանք էլ իրենցից մեծերից են սովորել, արդեն երեխայի կյանքն ավելի է բարդացնում: Ես այդպես չեմ կարծում, սակայն հեղինակը գրում է այն, ինչ ինքն է կարծում: Ստեղծագործության վերջում նա գրում է, որ մարդիկ երբեք չեն նկատում կյանքի ավարտը: Նա ասում է «կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը»: Վերջին պահը գիտակցելու համար պետք է նաև գիտակցել նախավերջինը, և ապրած կյանքի համար դա ոչինչ է: Դադարը չեն զգում, այլ զգում են այն, ինչ պատահում է դադարից հետո: Մահից և կորուստից հետո էլ մարդիկ սկսում են լիովին գիտակցել այն, ինչ կար դրանից առաջ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: