Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բագրատունիներ

Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: 
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան:VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է:Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը:  869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Սմբատ Ա-ն մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: 
Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին:
արքայացանկը
Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.),
Սմբատ Ա (890–914 թթ.),
Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.),
Աբաս (929–953 թթ.),
Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.),
Սմբատ Բ (977–989 թթ.),
Գագիկ Ա (989–1020 թթ.),
Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.),
միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.),
Գագիկ Բ (1042–45 թթ.)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: