Առաջադրանք 1․ Նկարագրե՛ք Հայաստանի անկախացման գործընթացը։
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից: Հայաստանն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։ Հայոց խորհրդարանը որոշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
2․ Ներկայացրե՛ք բազմակուսակցական համակարգի ձևավորման գործընթացը։
Բազմակուսակցական համակարգի ձևավորման մեկնարկը տեղի ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի փետրվարի 26-ին: Կարգավորվում էր կուսակցությունների հիմնադրումն ու գրանցումը, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ սահմանվում էր պետական վերահսկողություն ։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվեց բազմակուսակցական համակարգ, ամրագրվեց յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքը։ 3․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը /բլոգային աշխատանք/․
Հայաստանը միջազգայնորեն ճանաչվեց 1991 թ. Վերջերից: Առաջինը անկախությունը ճանաչեց Լիտվիայի հանրապետությունը: Հաջորդը Ուկրաինան և Ռուսաստանը: 1991 թ. Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է ՀՀ անկախությունը: 1992 թ.-ին նույնպես շարունակվեց անկախության ճանաչման գործընթացը: Ճանաչեցին անկախությունը ՀՀ-ի Իտալիան, Հունաստանը, Իսպանիան և այլն: