Ուղղորդող հարցերը`
- Որո՞նք են անկենդան և կենդանի օրգանիզմների նմանությունները, տարբերությունները:
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը` մակրո- և միկրոտարրերը
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, նրա բաղադրությունը
- Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
- Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար
- Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
- Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:
1)Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:2)Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:
2)Մակրոտարրեր, միկրոտարրեր, ուլտրատարրեր
3)Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):
4)Որովհետև օրգանական նյութերից շատը սպիտակուցներն են։
5)1 անօրգանական և 4 օրգանական նյութեր, դրանք են՝Ջուր — անօրգանական
Նուկլեինաթթուներ — օրգանական
Սպիտակուցներ — օրգանական
Ճարպեր — օրգանական
Ածխաջրեր — օրգանական
6)Կենսական պայմաններ են անհրաժեշտ՝ օդ, լույս, ջուր, մակրո և միկրո տարրեր, պարարտանյութեր։
7)Բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ՝ արևի լույս, որպեսզի մեզ թթվածին տան, իսկ երբ ֆոտոսինթեզ չեն ընդունում նրանք վերցնում են թթվածին, դրա համար խորհուրդ չի տրվում սենյակային պայմաններում բույսեր պահել։
8)Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։