Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կարդում ենք արևմտահայերեն

Արևմտահայ բանաստեղծ  Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924  Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:

1. Ահմետ Էֆենտի փողոցը

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ

2. Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք

3. Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա

Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե

4. Տարբերություն

Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ — ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կ’ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ’ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ — նոր տեսա կ’ըսե
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե

5. Կիկո մեռավ

Բացօթյա շատ պառկեցավ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանա

Հանգիստ իր կոշիկներուն

  • Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:

Կիկոն էգոիստ,ինքնասեր կերպար էր այս ստեղծագործությունում,քանի որ նա ուզում էր կործանվեր ամբողջ աշխարհը , վերանաին և ոչնչանաին աշխարհի երեսից բոլոր մարդիկ և ողջ մնար միայն նա և ապրեր միայնության մեջ,գուցե և նա սիրում էր միայնակություն,բայց ինչին նա ձգտում էր դա` էգոիստություն էր:

  • Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:?

Մժեղի հաշիվ

Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը որքան մժեղ կա
Կեսն իրեն երբ գա
Կեսն ալ իր կնոջ կ’երթա – կկիսվի –

Բայց մժեղները – աշուն էր – շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մ’ալ ավելի

Գրել կարծիք, վերլուծություն:

Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք

Ստեղծագործությունը ուզում էր  բացատրել,որ մարդիկ հիմնականում  իրար հետ շբվում են կեղծ ժպիտներով,կեղծ խոստովանություններով : Մարդիկ ապրում են միմյանց խաբելով,միմյանց կեղծելով:Մարդիկ ուզում են լինել սիրված և հարգված և դրա համար պատրաստ են ամեն ինչի՝թէ փոխանցել կեղծ ժպիտներ և կեղծ խոստովանություններ:

Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը:  Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:

Մայմուն

Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է

Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են

Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

  •  Ընթերցանություն, քննարկում:

Ընթերցեցի ստեղծագործությունը…ճիշտն ասած չհհասկացա ,թէ ինչ է իր մեջ պարունակում այս ստեղծագործույունը:Երևի` ուզում է ուսուցանել այն,որ չմտածել արտահայտությունները ուղիղ իմաստով,այլ մտածել ավելի խորը,գտնել իմաստներ բառերի մեջ:Ինձ թվում է այս ստեղծագործությունը փորձում էր սովորեցնել դա:

Դարձնել արևմտահայերեն

Կապիկ,որ ասում եմ կապիկ չէ

Տան սև փիսիկի անունն է

Փիսիկ,որ ասում եմ սիրուն չէ,չմտածեք

Աշխարհի ամենատգեղ կատուն

Սև,որ ասում եմ մուգ-սև չէ,չմտածեք

Սևության մեջ աչքերը դեղին են

Դեղին,որ ասում եմ արև չէ,չմտածեք

Արև մի հատ է,աչքերն երկու հատ են

Երկու,որ ասում եմ առանձին առանձին չէ,չմտածեք

Երկուսի հոգում էլ՝ նույն երազն է

Երազ,որ ասում  մեծ բան չմտածեք

Մի մարդու կողմից սիրվելն է

Զոհաբերում

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Առաջադրանք

  • Ինչպե՞ս ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով էլ ի՞նչը կարող է կյանքի համ լինել:

Երբ մորթում էին երկրորդ ոչխարին երրորդը փորձեց փախչել:Երբ մորթում էին առաջինին նա չփորձեց պայքարել կյանքի համար,նույնը երկրորդը,իսկ երբ երրորդ ոչխարը հասկացավ,որ հերթը հասնում է իրեն նա որոշեց պայքարել կյանքի համար և փորձեց փախչել:Նա ուզում էր ապրել և վայելել կյանքը,իսկ երբ նրան ձերբակալեցին,մորթեցին և կերան ,դրա համար էլ կյանքի համ առան:Այսինքն պայքարի ,ձգտում կյանքի համար:Ինձ թվում է դա է նշանակում <<Կյանքի Համ>> արտահայտությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: