Առաջադրանք 1․ Նկարագրե՛ք Նէպ-ի, արդյունաբերացման և կոլեկտիվացման էությունը և դրանց արդյունքները։
Նէպ-Նոր տնտեսական քաղաքականություն: Ժամանակավոր շուկայակենտրոն է տնտեսական քաղաքականություն Խորհրդային Միությունում։ Այն իր մեջ տնտեսական համակարգի լուրջ փոփոխություններ էր պարունակում: Տնտեսության զարգացման գործում կարևոր խթան պիտի դառնային ազատ առևտրի վերականգնումը, վարձու աշխատանքի կիրառումը: Խորհրդային իշխանությունները մասամբ չեղյալ հայտարարեցին գյուղատնտեսության և արդյունաբերության համատարած ազգայնացումը և ներդրեցին խառը տնտեսության համակարգ: Նախատեսվում էին նաև դրամական համակարգի բարեփոխումներ և արտասահմանյան ներդրումային հնարավորությունների ստեղծում։ 1921 թ-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցավ նոր տնտեսական քաղաքականության:
Նէպ-ի կենսագործումը նպաստեց երկրի ճգնաժամի հաղթահարմանը:
Նէպ-ի շնորհիվ վերականգնվեցին Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ոռոգման համակարգը, կառուցվեցին նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ:
2․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը։ /բլոգայինաշխատանք/․
Ամբողջատիրություն
Սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումն է, իշխանության շահերի վերահսկության հաստատումն հասարակության վրա: Ըստ ամբողջատիրության, իր վերահսկողությունն է հաստատատում կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։
Ժողովրդավարություն
Ժողովրդավարություն, երբ բոլորը հավասար են որոշումների կայացման հարցում: Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը: